Գերմանիան ինքն իրեն կործանում է, իսկ Ռուսաստանն այդ ընթացքում շահույթ է ստանում. Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիան սնանկացնում է իրեն էներգետիկ որոշումներով, մինչդեռ Ռուսաստանը ավելի շատ է վաստակում ավելի բարձր գների շնորհիվ, քան նախկինում, ասել է Ձախ կուսակցության խմբակցության պատգամավոր Սառա Վագենկնեխտը։

«Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ներկայումս ռեկորդային շահույթ է ստանում: Եվ պարզ է, որ պատժամիջոցները չեն հանգեցնի Ուկրաինայում պատերազմի ավարտին»,- նշել է պատգամավորը:

Նա նաև նշել է, որ «Գազպրոմի» ռեկորդային շահույթն օգտագործվում է դեպի Չինաստան նոր գազատարներ կառուցելու համար։

«Նավթի արտահանումը Ասիա արդեն մի քանի անգամ աճել է: Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունի իր հումքը վաճառելու համար: Բայց առանց էժան էներգիայի աղբյուրների՝ գերմանական արդյունաբերությունը կսնանկանա», – ասել է Վագենկնեխտը:

Նա հայտարարեց, որ Գերմանիան իր խելահեղ էներգետիկ որոշումներով ոչնչացնում է իր արդյունաբերությունը և միջին խավը։

«Մենք ինքներս մեզ կործանում ենք, իսկ Ռուսաստանը գների պայթյունի շնորհիվ ավելի շատ է վաստակում, քան նախկինում էր: Պուտինը բարձրաձայն ծիծաղում է մեզ վրա», – եզրափակել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։