Շիաները, որոնք մտել են դեսպանատուն, կան տեղեկություններ, որ ակտիվ համագործակցում են բրիտանական կառավարության հետ

Այն, ինչ տեղի է ունեցել Լոնդոնում ադրբեջանական դեսպանատան հետ, ամենայն հավանականությամբ արվել է Իլհամ Ալիևի ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ։

Մահարրամ ամիսն է, Ադրբեջանում էլ՝ ընդհանուր առմամբ լարված իրավիճակ։ Այս օրերին անընդհատ տեսահոլովակներ ենք տեսնում, թե ինչպես են Ադրբեջանում ճնշում շիա հավատացյալներին, անգամ կանանց։

2 օրից աշուրան է սկսվում, որը ենթադրում է սգո քայլերթեր և այլ հանրային միջոցառումներ և չնայած Ալիևը դա արգելել է օրենքով, իսկ վերջին տարիներին էլ պանդեմիայի քողի տակ չէր թողնում, ապահովագրված չէ այս անգամ էլ բազմամարդ քայլերթերից ու հավաքներից։

Շիաները, որոնք մտել են դեսպանատուն, առանձնապես կապ չունեն Իրանի հետ, ճիշտ հակառակը, կան տեղեկություններ, որ ակտիվ համագործակցում են բրիտանական կառավարության հետ և ամենախիստ քննադատաներից են Իրանի շիայական ղեկավարության։

Դեպքը Ադրբեջանում տրամադրելու է մարդկանց շիա հավատացյալների դեմ, նորից բորբոքելու է հակաիրանական տրամադրություններ և թույլ տալու Ալիևին արդեն վաղվանից ավելի կոշտ ու բիրտ ձևով ճնշելու իր երկրի շիա հավատացյալներին և թույլ չտալու որևէ միջոցառում անցկացնել։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից