Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»: