Չինաստանը հրաժարվում է լինել ուկրաինական ճգնաժամի «անտարբեր հանդիսատեսը»

Չինաստանը ուկրաինական ճգնաժամի կողմ չէ, բայց ձեռքերը ծալած չի նստի, ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր հունգարացի գործընկեր Պետեր Սիարտոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չինաստանը ուկրաինական ճգնաժամի կողմ չէ, բայց մենք չենք պատրաստվում լինել անտարբեր հանդիսատես և, առավել ևս, չենք պատրաստվում կրակի վրա յուղ լցնել, մենք միշտ անդրդվելի և հետևողական ենք եղել խաղաղության և բանակցությունների խրախուսման հարցում»,- Վան Ինի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը։

Վան Ին ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է դասեր քաղեն ուկրաինական ճգնաժամից։ Նա նաև կոչ է արել կողմերին քննարկել հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգության ճարտարապետության ստեղծումը՝ կայուն խաղաղության հասնելու համար։