Արդեն 101 գիտնական և դասախոս պահանջել են այս մարդու հրաժարականը. Բագրատ սրբազան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությանն արդեն 101 գիտնական և դասախոս է միացել։ Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նշենք, որ սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքը մեկնարկեց տերունական աղոթքով։

«Թվով 101 գիտնականներ, պրոֆեսորներ, դասախոսներ, մշակութային գործիչներ, տարբեր ոլորտի մասնագետներ պահանջել են այս մարդու հրաժարականը»,– նշեց սրբազանը։

Նա հիշեցրեց, որ այսօր մի շարք կուսակցությունների, ինչպես նաև բժիշկների, եզդիական համայնքի ներկայացուցիչներ հետ են հանդիպել։ Շեշտեց` առաջիկայում էլի հանդիպումներ կլինեն, նպատակ ունեն քաղաքական ամբողջ ներկապնակին տեսնել, որպեսզի դրանից հետո բոլորը միասին հանդիպեն։

Բագրատ սրբազանը շեշտեց` ցանկանում են իրենց նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել։