Տավուշի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են

«Անորոշության մեջ ենք, մեզ ոչինչ չեն ասում, երևի էլի ձեզանից ենք իմանալու, դուք կիմանաք կգրեք ու մենք կկարդանք՝ այն չարաբաստիկ ուրբաթ օրվա նման»,- «Փաստինֆո»-ին ասաց Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը։

Նրա փոխանցմամբ՝ նույն անորոշ վիճակն է նաեւ հարակից գյուղերում՝ Ոսկեպարում, Բաղանիսում։

«Մեզ մի քանի հանդիպումների ժամանակ որպես վերջնաժամկետ նշվել է մայիսի 15-ը։ Ասել էին, որ այսօր ինչ-որ բան է ստորագրվելու, ի՞նչ՝ չգիտենք։ Ոսկեպարում էլ, Բաղանիսում էլ մեզ նման սպասում են»,- ասաց Անդրանիկ Նազարյանը՝ նշելով, որ գյուղացիներով հաղորդակցվում են, իրար հետ միշտ կապի մեջ են։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։