Դիմելու եմ Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին՝ անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու պահանջով

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Տեղեկացնեմ, որ վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։

Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաև ԱՊՀ, ԵԽ և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»։