Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է ուժ կիրառել Իրանի դեմ ԳՀՀ ծրագրի համատեքստում

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ուժ կիրառել՝ միջուկային զենքին Իրանի հասանելիությունը կանխելու համար։ Այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Գրում է «Իզվեստիան»:

Բայդենը իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան կողմը կարող է ուժ կիրառել Իրանի դեմ «որպես վերջին միջոց» և  մատնանշել է Թեհրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու անթույլատրելիությունը։

«Նրանք այժմ շատ ավելի մոտ են միջուկային զենքին, քան նախկինում էին»,- ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։

Բայդենը նաև «հսկայական սխալ» է անվանել Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ նախորդ վարչակազմի որոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու մասին:

Ամերիկացի առաջնորդը նույն օրը ժամանել էր Իսրայել։ Այսպիսով, նա սկսեց իր առաջին շրջագայությունը Մերձավոր Արևելք՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Հուլիսի 13-16-ը նա կայցելի Իսրայել, Հորդանան գետի Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա: