Հունիսին բենզինի և դիզվառելիքի գներն աճել են 13,3 % և 45,4 %-ով

2022 թ. հունիսին 2021 թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7,5 %, իսկ 2022 թ. մայիսի համեմատ՝ 0,7 % գնաճ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022 թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0,5-1,3 % գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում:

Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,5 %-ով:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2022 թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի 1,6 % և 2,2 % գնաճ: 2022 թ. հունիսին 2021 թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 13,3 % և 45,4 %-ով, իսկ 2021 թ. դեկտեմբերի համեմատ` 2,1 % և 33,3 %-ով: