Շրի Լանկայի նախագահը ստորագրել է իր հրաժարականի դիմումը

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան դեռ երկուշաբթի դիմում է գրել հուլիսի 13-ին հրաժարականի տալու մասին։ «ՌԻԱ Նովոստիի» https://ria.ru/20220712/shri-lanka-1801864174.html հաղորդմամբ, այս մասին հայտնել է Daily Mirror առցանց տարբերակը՝ վկայակոչելով երկրի խորհրդարանի աղբյուրը։

Հայտարարությունը նախագահը ստորագրել է երկուշաբթի և հանձնել կառավարության բարձրաստիճան պաշտոնյային՝ հուլիսի 13-ին Շրի Լանկայի խորհրդարանի նախագահին փոխանցելու համար։

Խորհրդարանի նախագահը, որը տեղյակ է ստորագրված հայտարարության մասին, այն կստանա չորեքշաբթի օրը և հրապարակայնորեն կհայտարարի Գոտոբայ Ռաջապակսայի նախագահության ավարտի մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Շրի Լանկայի նախագահը շաբաթ օրը լքել է երկիրը, երբ ցուցարարները գրավել են նախագահական տունը։ Նախագահը շաբաթ օրը անձնական պահակախմբի ուղեկցությամբ իր նստավայրից տեղափոխվել է երկրի ռազմածովային ուժերի նավերից մեկը և ավելի քան երկու օր անցկացրել է ծովում՝ Շրի Լանկայի տարածքային ջրերից դուրս:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Շրի Լանկայում բազամահազարանոց բողոքի ակցիաներ էին։ Երկրի տարբեր մասերից մարդիկ եկել էին մայրաքաղաք Կոլոմբո, հավաքվել այդ երկրի նախագահի նստավայրի դիմաց ու պահանջում նրա հրաժարականը։