ՔՊ-ն այսօր որոշել է պաշտոնանկ անել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել և որոշել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնել Վահե Հակոբյանին»,- այս մասին տեղեկացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր պատգամավորները շուրջ երկու ամիս մասնակցում էին փողոցային պայքարին և չեն մասնակցել ԱԺ նիստերին՝ գերազանցելով անհարգելի բացակայությունների շեմը։