Վաշինգտոնում թուրք-ադրբեջանական հավաք է անցկացվել, մասնակիցները վանկարկում են «Փաշինյան, Փաշինյան»

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության տարելիցի օրը հակահայկական հավաք է տեղի ունեցել։

Տեսանյութը տարածվել է Թելեգրամի ալիքներում․ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներով ցուցարարները վանկարկում են «Փաշինյան, Փաշինյան»։

Բազմաթիվ ոստիկաններ թույլ չեն տալիս ցուցարարներին առաջ գալ։ Երևում է, որ նրանց դիմաց մի տղամարդ ծածանում է  Արցախի Հանրապետության դրոշը, որն այժմ օկուպացված  է Ադրբեջանի կողմից։

Տեսանյութն իր էջում տարածել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ու կից գրել․  «Ու այս ուժի ներկայացուցիչները խոսում են ինքնիշխանությունից կամ գործակալներից»: