Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Կենտրոնական հավաքակայան

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվության բաժինը։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են զորակոչի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումների գործառույթներին, հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմաններին, զորակոչիկների ընդունման, գրանցման և բժշկական զննության կազմակերպման կարգին, հետևել զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին: