Նիկոլը փողոցով չի հեռանա, լուրջ ճնշումներ են պետք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ, վերլուծաբան Մհեր Ղուշչյանը։

Մհեր Ղուշչյանն անդրադարձավ «Դիմադրություն» շարժման գործողություններին՝ գնահատական տալով դրանց, թե որքանո՞վ էին նպատակային ու արդյունավետ, արդյո՞ք, ինչպես ընդդիմությունն է նշում, այդ ակցիաներով հնարավոր եղավ կանխել այս իշխանությունների ապազգային մի շարք ծրագրերի իրագործումը։ Հաղորդման հյուրի դիտարկմամբ՝ առայժմ այդ շարժումը չի ծառայել իր նպատակին և, ցավոք, իշխանությունները շարժման ահից հետ չեն կանգնել իրենց ծրագրերից։ Իսկ միջազգային հանրությունն ինչպես միշտ՝ շարունակում է սատարել նրանց ու հաշվի նստել՝ համարելով ՀՀ օրինական իշխանություն, որքան էլ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները բղավեն, թե Նիկոլի իշխանությունը լեգիտիմ չէ։

Խոսեցինք նաև Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունից, դա փողոցի ուժո՞վ կարվի, ներքին ճնշմա՞մբ, թե միայն արտաքին միջամտությամբ Հայաստանում վերջապես իշխանափոխություն կլինի։

Մհեր Ղուշչյանը ներկայացրեց, թե ինչպիսի պետությունում ենք ապրում այսօր մենք՝ Նիգավանում տեղի ունեցած սպանությունների խորապատկերին ահազանգելով երկրում հանցավորության կտրուկ աճի մասին, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով։

Մանրամասները՝ տեսանյութում