Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ շաբաթվա կարևոր իրադարձությունները․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ շաբաթվա կարևոր իրադարձությունները։

Կարևոր իրադարձությունները հակիրճ

Ռազմական իրադրություն

  • Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Արևմուտքից իրենց «հաղթանակի» համար խնդրել է 1000 միավոր հաուբից, 300 միավոր ՀԿՌՀ, 500 տանկ, 2000 միավոր զրահատեխնիկա, 1000 անօդաչու թռչող սարք:
  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Կիևին «հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգի» և հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայանի փոխանցման մասին:
  • Ուկրաինայի ԶՈՒ-ի 54-րդ մեխանիզացված բրիգադի 25-րդ գումարտակի 30-ից ավելի զինծառայողներ որոշում են կայացրել վայր դնել զենքերը և հանձնվել Նովոմիխայլովկայում ռուսական զորքերի հարձակման կրակային պատրաստության անցկացումից հետո:
  • Մեծ հեռահարության «Կալիբր» բարձր ճշգրտությամբ հրթիռներով Չերնիգովի մարզի Պրիլուկի բնակավայրի շրջանում ոչնչացվել է Ուկրաինական ԶՈւ հրետանային սպառազինության և զինամթերքի զինանոցը, իսկ օդում խոցվել է ՄիԳ-29 կործանիչը և Ուկրաինայի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը:
  • Չինական հեռուստատեսությունը պնդում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հաջողությամբ կիրառել է հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներ, ինչպես նաև Կիևում թիրախների ուղղությամբ X-59ՄԿ2 նորագույն կառավարվող հրթիռներ:
  • Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալարը հայտարարել է, որ Ուկրաինան արևմտյան գործընկերներից ստացել է պահանջված սպառազինությունների միայն 10 տոկոսը։ Մեկ այլ հայտարարությամբ էլ նշել է, որ պատրաստվում են բանակ զորակոչել «հարյուր հազարավոր» մարդկանց:
  • ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցում 20 հազար հրետանային արկ, 4 հրթիռային համալիր HIMARS և GMLRS ժամանակակից ռեակտիվ արկեր անհայտ քանակով:
  • Լվովի մարզի Զոլոչև բնակավայրի շրջանում «Կալիբր» մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է սպառազինության օտարերկրյա նմուշների նկատմամբ Ուկրաինային հանձնված ՆԱՏՕ-ի երկրների զինամթերքի պահեստը։ Ուկրաինայի Նիկոլաևի մարզում «Վոզնեսենսկ» ռազմական օդանավակայանում ոչնչացվել է Ուկրաինայի օդային ուժերի ավիացիոն տեխնիկան:
  • Մեծ Բրիտանիայի ՊՆախարար Ուոլեսը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը դիտարկում է Ուկրաինային լրացուցիչ հականավային հրթիռներ փոխանցելու հնարավորությունը։
  • ԱՄՆ-ի զինված ուժերի գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, ուկրաինական զորքերը օրական ունենում են մինչև 100 զոհ և մինչև 300 վիրավոր:
  • Սլովակիան Ուկրաինային կփոխանցի ՄԻ-17 բազմանպատակային ուղղաթիռներ, իսկ Կանադան, Լեհաստանը և Նիդեռլանդները հրետանային համակարգեր կմատակարարեն, որոնց մեկնարկը կսկսվեն օգոստոսից։
  • ՌԴ ՊՆ-ի հայտարարության համաձայն, ուկրաինական զինուժի կողմից պատերազմական գործողություններին մասնակցում են 6956 վարձկաններ բոլոր աշխարհամասերից։
  • Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Կարպենկոն հայտարարել է. «Մենք կորցրել ենք ռազմական տեխնիկայի մոտ 50 տոկոսը, այսինքն՝ մոտ 1300 զրահամեքենաներ (БМП), 400 տանկ, 700 հրետանային համակարգեր, իսկ միջազգային օգնությունը ծածկում է ուկրաինական բանակի կարիքների միայն 10-15 տոկոսը»։
  • ԱՄՆ-ի Պն-ն հրապարակել է ուկրաինյին փոխանցվախ ռազմական ունեցվածքի և սպառազինությունների ամբողջական ցանկը, ըստ որի ավելի քան 1400 միավոր շարժական զենիթային հրթիռային համալիր Stinger և 6500 միավոր Javelin հակատանկային հրթիռային համալիր, ավելի քան 700 Switchblade տակտիկական անօդաչու թռչող համակարգեր, 155 մմ տրամաչափի 126 հաուբից, ինչպես նաև 260 հազար արկ, 108 տակտիկական քարշակներ 155 մմ հաուբից տեղափոխելու համար, բարձր արագությամբ համազարկային կրակի հրթիռային համակարգեր (M270 MLRS) և դրանց զինամթերքը, 20 (աֆղանական) ՄԻ-17 ուղղաթիռներ, երկու harpoon առափնյա պաշտպանության համակարգեր, տարբեր ռադարներ, զրահաբաճկոններ, սաղավարտներ, ականներ, հրաձգային զենք և այլն:
  • ՌԴ-ն շարունակում է հրթիռակոծել տարբեր երկրներից Ուկրաինային փոխանցված սպառազինության պահման վայրերը։
  • ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ «Կալիբր» թևավոր հրթիռներով հարված է հասցվել Դնեպրոպետրովսկի մարզի ուկրաինական զորքերի վարչական կետին, ոչնչացվել է ավելի քան 50 գեներալ և սպա: Ուկրաինայի Սու-25 գրոհայինը Դնեպրոպետրովսկի մարզում հարված է հասցրել իր իսկ զորքերի դիրքերին։
  • Ռուս զինվորականները սկսել են Ուկրաինայում կիրառել «Изделие 305» նորագույն կառավարվող հրթիռներ։ Հայտնել է «Ռիա նովոստին» վկայակոչելով իր աբյուրներին։
  • «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրը «Օնիքս» գերձայնային հրթիռով հարված է հասցրել Օդեսայի մարզի Արցիզ օդանավակայանին, որտեղ ոչնչացվել է Bayraktar TB2 ԱԹՍ-ի կառավարման կայանը: Երկու անօդաչու թռչող սարք էլ ոչնչացվել է գետնի վրա։
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ուկրաինական բանակը պատերազմի սկսվելուց ի վեր ունի մոտ 10 հազար զոհ, շուրջ 30 հազար վիրավոր:
  • Ուկրաինացի նախկին պատգամավոր Իլյա Կիվան էլ իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն արդեն կորցրել է անձնակազմի ավելի քան 2/3-ը:
  • Հզոր հրթիռային հարված Է հասցվել Նիկոլաևյան զրահատանկային գործարանին։
  • Չեխիան պատրաստվում է Ուկրաինային հանձնել ՄԻ-35 հարվածային ուղղաթիռներ, որոնք արդիականացվել են տեղական ձեռնարկությունում։
  • Գերմանիան հրաժարվում է Սլովակիային 30 միավոր «Leopard 2A4» մարտական տանկ տրամադրել 30 միավոր Տ-72 տանկերի դիմաց, որոնք Բրատիսլավան արդեն երկու ամիս փորձում է ուղարկել Ուկրաինա: Բեռլինը համաձայն չէ հավասար փոխանակման և պատրաստ է տալ միայն 15 տանկ, ինչը ձեռնտու չէ Սլովակիային։
  • Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 30 Gepard զենիթային հրանոթային համալիրներ, Iris-T ՀՕՊ համակարգեր, Mars ՀԿՌՀ ինչպես նաեւ 3000 միավոր Panzerfaust հակատանկային ականանետ, 14900 միավոր հակատանկային ական, 100 000 հատ ձեռքի նռնակներ, 23 հազար հատ սաղավարտներ, ՄիԳ-29 կործանիչների պահեստամասեր, 10 հազար հատ ականներ, 53 000 արկ Gepard-ի համար:

Բանակցային գործընթաց

  • ՌԴ-ի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ ուկրաինական բանակը Դոնբասում օրական ունի մինչև 1000 մարդու կորուստ սպանվածների և վիրավորների տեսքով։ Պաշտոնյայի խոսքով, Կիևը հրաժարվում է բանակցություններից «բավական թույլ» դիրք ունենալու պատճառով:
  • Ուկրաինայի կողմից բանակցող Թավիթ Արախամիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կսկսվեն օգոստոսի վերջից։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր չէ գնդակոծել Ռուսաստանի տարածքը Արևմուտքի երկրներից մեծ հեռահարության զենք ստանալու դեպքում։ Զելենսկու խոսքով՝ ուկրաինական ԶՈՒ-ն բավականաչափ զենք ունի, բայց «բավարար այն հեռահարությունը, որն անհրաժեշտ է, որպեսզի հաղթահարենք առավելությունը» Ռուսաստանի տեխնիկայի նկատմամբ: Մենք ծանր կորուստներ ենք կրում Սևերոդոնեցկում և Խարկովի մարզում։
  • Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան երեք երկրի պաշտպանության նախարարության գծով բաց կապուղի են ստեղծել «հացահատիկային խնդրի» կարգավորման համար:
  • Կիև այցելած Ֆրանսիայի Գերմանիայի, Իտալիայի ղեկավարները Զելենսկու հետ բանակցություններից հետո կոչ են արել Մոսկվային հանել ծովային բլոկադան հացահատիկային ճգնաժամի պատճառով, սակայն ոչ մի խոսք չի հնչել ուկրաինական ծովային ականների մասին։ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արևմուտքն Ուկրաինային գրոհային ավիացիա և տանկեր չի մատակարարի Ռուսաստանի դեմ մեծ պատերազմի մեջ ներքաշվելու մտավախության պատճառով։ «Վլադիմիր Զելենսկին այդ մասին գիտի»,- նշել է նա։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին հանձնարարել է ստուգել Բելառուսի տարածքից հնարավոր «ներխուժման» հավանականությունը և պատրաստակամությունը։
  • ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Ուկրաինային խորհրդային և ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի փոխանցումը միջազգային պարտավորությունների խախտում է։ ՌԴ ԶՈւ-ն կոչնչացնի այդ տեխնիկան մինչև մարտական գործողությունների գոտում հայտնվելը։
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել արևմտյան դաշնակիցներին պատրաստվել Ուկրաինայում հակամարտության ձգձգվելուն, որը կարող է տևել մի քանի տարի: Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
  • Ուկրաինայում Գերմանիայի դեսպանը հայտարարել է, որ Կիևին ժամանակակից գերմանական ՀՕՊ համակարգերի մատակարարումներն կսկսվեն հոկտեմբերին։
  • ԱՄՆ դաշնակից ավելի քան 40 երկիր արդեն իսկ ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և հավելել, որ փետրվարի 24-ից հետո Վաշինգտոնը Ուկրաինային հատկացրել է ավելի քան 5,6 միլիարդ դոլարի օգնություն։

Ներքաղաքական զարգացումներ

  • Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է «երկրի ղեկավարության դեմ ահաբեկչության» կանխման մասին։
  • Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարությունը Կրիվոյ Ռոգի, ինչպես նաև այլ շրջանների ուսումնական հաստատություններին հանձնարարական է իջեցրել՝ մինչև հունիսի 23-ը պատրաստել և տրամադրել զորակոչային տարիքի շրջանավարտների ցուցակը, որոնք աչքի են ընկնում իրենց ռազմահայրենասիրական դաստիարակությամբ։
  • Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան դիմել է իր լեհ գործընկերոջը՝ խնդրելով հայրենիք ուղարկել 18-60 տարեկան արական սեռի բոլոր ուկրաինացի քաղաքացիներին՝ զորահավաքային միջոցառումներին մասնակցելու համար։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Նիկոլաև, որտեղ հանդիպում է ունեցել տարածաշրջանային նահանգապետ Կիմի, զինվորականների և սոցիալական աշխատողների հետ: Այցի նախօրեին քաղաքի տարածքում գտնվող օբյեկտներին մի շարք հրթիռային հարվածներ են հասցվել։
  • «Նաֆտոգազ Ուկրաինա»-ի վարչության նախագահ Յուրի Վիտրենկոն հայտարարել է, որ ՌԴ ԶՈւ-ի զանգվածային հրթիռային հարվածների հետեւանքով Ուկրաինայի ամբողջ նավթավերամշակման ոլորտը դադարել է աշխատել:
  • ՄԱԿ-ի տվյալներով Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 4395 խաղաղ բնակիչ, այդ թվում 275-ը երեխաներ են, 5390-ն էլ վիրավորվել է, հիմնականում հրետանային հարվածների ու ավիահարվածների հետևանքով։
  • Փետրվարի 24-ից հետո Խերսոնի մարզում ծնված բոլոր երեխաները ավտոմատաբար կստանան ՌԴ քաղաքացիություն։

Միջազգային մամուլը Ուկրաինայի վերաբերյալ

  • «The Washington Post» պարբերականը գրել է, որ Ուկրաինային մատակարարվող Javelin-ները մարտական կիրառման ցածր արդյունավետություն ունեն տեխնիկական աջակցության և անհրաժեշտության բացակայության պատճառով, այդ թվում, օնլայն թարգմանության ծառայությունների միջոցով հրահանգները թարգմանելու պատճառով:
  • «Bloomberg» գործակալությունը գրում է, որ ԱՄՆ-ը ծրագրում է Ուկրաինային 650 մլն դոլարի չափով ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ հատկացնել։ Դրա մեջ կարող են մտնել Harpoon հականավային հրթիռները։
  • «Reuters» գործակալությունն էլ իր հերթին գրել է, որ Սպիտակ տունը գրեթե միլիարդ դոլարի չափով Ուկրաինայի համար կգնի հրետանային համակարգեր, հականավային հրթիռներ և այլ ծանր սպառազինություններ:
  • «Die Welt» գերմանական պարբերականը գրել է, որ Եվրոպացի առաջնորդները հանդես են եկել Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու օգտին, ինչպես նաև Զելենսկուն կոչ են արել բանակցել Ռուսաստանի հետ:
  • «Reuters» գործակալությունը գրել է, թե Պենտագոնը «դադարեցրել է» Կիևին ժամանակակից MQ-1C Grey Eagle հարվածային ԱԹՍ-ների վաճառքը՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են հայտնվել ռուս զինվորականների ձեռքում: