Փակ դահլիճում Արցախի հարցով քննարկման առաջարկի մասին․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տելեգրամ ալիքում գրել  է

«Կապիտուլյանտները նեղվել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի ուտում Նիկոլի պրիմիտիվ կուտը փակ ձևաչափով Արցախին վերաբերող հարցերը քննարկելու համար:

Եթե դեռ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչու է ընդդիմությունը կայացրել այդ ճիշտ որոշումը, փակագծեր բացեմ՝

️Մեր ժողովուրդը պետք է ամբողջությամբ տեղեկացված լինի բանակցությունների անցյալի, ներկայի և ապագայի մասին: Փակ ձևաչափով դա անել հնարավոր չէ: Ժողովրդից իբր գաղտնիքներ չունեցող, հետո ժողովրդի մեջքի հետևում հայրենիք ծախածը հիմա էլ ուզում է ժողովրդի աչքից հեռու էժան շոու բեմադրի:

️ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք է տեղեկացված լինեն, թե ինչ նոր ստեր է ուզում պոռոտախոսել Նիկոլը, որպեսզի, ինչպես նախկինում, հստակ ու իրական տեղեկատվություն հաղորդեն մեզ:

️ԱԺ-ում փակ ձևաչափով Նիկոլի դերասանությամբ քննարկումը վերածվելու է առանց իր համար ժամային սահմանափակումների մեկ մարդու թատրոնի, այն ինչ ընդդիմության նկատմամբ կրկին միակողմանի կիրառվելու է լռեցնելու, խոսափողը անջատելու, ձայնից զրկելու ստոր գործիքակազմը:

️Նման քննարկումը կարող է լինել բացառապես հանրային, ուղիղ եթերում, տեղում հասանելի պետք է լինեն բոլոր փաստաթղթերը, վկայությունները և փաստերը»: