ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում։

«27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է ամփոփագրում։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ պարեկություն է իրականացվել նաև 5 ուղղություններով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում ու Լաչինի միջանցքում։