ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:

Հայաստանում Զբիգնև Ռաուն հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ինչ վերաբերում է Ադրբեջան կատարելիք այցին, ապա նախատեսված են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: