Ռուսաստանին տարածաշրջանից փորձում են հանել, իսկ դա նշանակում է, որ Արցախը հանձնում են․ Թովմասյան

Մեջբերում Անվտանգության խորհուդի նիստից.

«Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»:

Հասկանում եք թե ի՞նչ է նշանակում «միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը», եթե չեք հասկանում ասեմ, նշանակում է, որ Ռուսաստանին տարածաշրջանից փորձում են հանել, իսկ դա նշանակում է, որ Արցախը հանձնում են:

Վերջին օրերին քպական բոլոր կարկառուն դեմքերը, սկսած ԱԺ-ի երկու հանձնաժողովների նախագահներ Անդրանիկ Քոչարյանը և Էդուարդ Աղաջանյանը իրենց հարցազրույցներում ամեն ինչ արեցին մեղադրելու ՌԴ-ին, սա փաստ է: ՔՊ-ը պատգամավորները հերթ չտալով, նույն հակառուսական թեզը կրկնեցին մի քանի օր շարունակ:

Հարգելի Ազգային էլիտա, իրար եկեք, ժամանակ չի մնում գործելու, կործանվում ենք:

 

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից