Սպորտը և քաղաքականությունը որքանո՞վ են համատեղելի (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ մարզական կամ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտային հանձնախմբի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանն է:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, լինելով ամենակայացած և կայուն կառույցը, իր մեջ ներառում է տարբեր ոլորտային հանձնաժողովներ։ Հովհաննես Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղվում սպորտի հանձնախումբը, ինչ ծրագրեր ունեն նախատեսած և այդ ամենը որքանով է համադրվում քաղաքականության հետ։

Անդրադառնալով հանձնախմբի ծրագրերին՝ պարոն Գաբրիելյանն ընդգծեց, որ հավատարիմ մնալով կուսակցական սկզբունքներին և գաղափարախոսությանը՝ սպորտի հանձնախումբը ձեռնամուխ է լինելու այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն երիտասարդության առողջ և բանական ապրելակերպին, և ինչպես սպորտային կարգախոսն է ասում՝ «առողջ մարմնում՝ առողջ հոգի», փորձելու են ձևավորել առողջ երիտասարդություն, որը ունակ է և պատրաստ տեր կանգնել իր հայրենիքին։

Մանրամասները՝ տեսանյութում