Լավրովը կոչ է արել չուշացնել Ուկրաինայի սահմանագծումը

Ուկրաինայի սահմանագծումն անհրաժեշտ է, չի կարելի հապաղել այս հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո: «Իհարկե, մենք հիմա էլ ենք ուզում, որ դիվանագիտությունը լուծի բոլոր հարցերը, բայց այս անգամ մենք հստակորեն բացատրել ենք, որ անհրաժեշտ է Ուկրաինայի սահմանագծումը, անհրաժեշտ է Ուկրաինայի դենացիֆիկացումը, և այդ հարցում չի կարելի հապաղել:

Որովհետև սպառնալիքը, որն ստեղծվել է այս տարածքում, ՌԴ-ի համար ուղղակի ռազմական, մշակութային, տեղեկատվական սպառնալիք է, լեզվական, քաղաքակրթական. այն արդեն ձեռք է բերել բացարձակ հստակ ու անհետաձգելի բնույթ»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: