Ռուսաստանում մասնակի կսահմանափակվի «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը

Ռուսաստանում փետրվարի 25-ից մասնակի կսահմանափակվի «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսկոմնադզոր»-ը: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Գլխավոր դատախազությունը ԱԳՆ-ի հետ համաձայնեցրել է «Ֆեյսբուք» սոցցանցը ճանաչել երկրի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մասնակից»,- նշված է հաղորդագրության մեջ: