Ռուս խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Արցախի Աշան գյուղի մանկապարտեզում

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան գյուղի մանկապարտեզի համար։ Տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ը:

«Այսօր մարդասիրական ակցիա է անցկացվել Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Մանկապարտեզում 27 երեխա ստացել է ուսուցողական խաղեր, նկարչական հավաքածուներ, պլաստիլին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել մանկապարտեզի շենքում, որտեղ երեխաներին հանձնվել են փափուկ և ուսումնական խաղալիքներ, ինչպես նաև գրենական պիտույքներ։

2022 թվականի առաջին եռամսյակում ռուս խաղաղապահները պլանավորել են ավելի քան 30 մարդասիրական գործողություններ իրականացնել Արցախում։