Կիևը, ի պատասխան Մինսկում բանակցությունների գաղափարի, առաջարկել է Վարշավան, այնուհետև՝ անհետացել. Պեսկով

Ուկրաինական կողմը, ի պատասխան Մինսկում բանակցություններ անցկացնելու գաղափարին, առաջարկել է փոխարենն ընտրել Վարշավան, այնուհետև անհետացել է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Փոքր դադարից հետո ուկրաինացիները հայտարարել են, որ վերանայում են բանակցություններն անցկացնելու միտքը Միսնկում, և որ այժմ նրանք ցանկանում են մեկնել Վարշավա, որից հետո առհասարակ կապ չեն հաստատել, դադար են վերցրել»,- լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:

Կրեմլը համարում է, որ չափազանց վտանգավոր է, երբ ազգայնականները տեղակայում են համազարկային կրակի համակարգն Ուկրաինայի խոշոր քաղաքներում, հայտարարել է Պեսկովը: