ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայում շարքից դուրս է բերել ռազմական ենթակառուցվածքի 211 օբյեկտ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 211 օբյեկտ է շարքից դուրս բերել, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսաստանի Զինված ուժերն ընդհանուր առմամբ շարքից դուրս են բերել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 211 օբյեկտ։ Այդ թվում Ուկրաինայի ԶՈւ կառավարման և կապի հանգույցների 17 կետ, Ս-300 և «Օսա» ՀՕՊ զենիթահրթիռային 19 համալիր, 39 ռադիոլոկացիոն կայան։ Խոցվել է 6 մարտական ինքնաթիռ, 1 ուղղաթիռ, 5 անօդաչու թռչող սարք», – ասել է Կոնաշենկովը։

Նա հավելել է, որ ոչնչացվել է 67 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի 16 ռեակտիվ համակարգ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 87 միավոր։

«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներն արգելափակել են Սումի եւ Կոնոտոպ քաղաքներն ու միջոցներ են ձեռնարկում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,-ասել է Կոնաշենկովը: