Արման Թաթոյանը ամփոփել է աշխատանքը (տեսանյութ)

Վերջին ամփոփումը տեսանյութով. մեր աշխատանքը եղել է այնպիսին, որ ձևավորել է միջազգային առաջատար փորձ, հետաքրքրել է միջազգային քաղաքականությանը:

Անփոխարինելի աջակցություն է մեզ ցուցաբերել ու միջազգային հարթակներ ապահովել Հայկական սփյուռքը:

Մեր փորձը ներկայացվել է աշխարհի տարբեր երկրներում ու միջազգային կառույցներում, հատկապես՝ դրական է գնահատվել ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ գործով երրորդ կողմ հանդես գալը: Հայաստան են ժամանել բազմաթիվ պատվիրակություններ

Հետևողական ենք եղել ամեն քայլի, ամեն զեկույցի նկատմամբ:

Հետևողականորեն բարձրացրել ենք նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վարկանիշը, որ էլ ավելի արդյունավետ պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները:

Վերջին տեսանյութը միջազգային ասպարեզում կատարված աշխատանքի մասին է:

Ամփոփում ենք 6 տարիների աշխատանքը միջազգային համագործակցություն:

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից