Քանի օր է՝ Խրամորթի մատույցներում նստած ադրբեջանցիները բարձրախոսներով կես ժամը մեկ բնակիչներին սպառնում են, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել

Ուկրաինան Ուկրաինա, բայց մենք մեր խնդիրներն ունենք, այն էլ շատ լուրջ։

Քանի օր է՝ Խրամորթի մատույցներում նստած ադրբեջանցիները բարձրախոսներով կես ժամը մեկ բնակիչներին սպառնում են, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել։

Այս պահին գյուղում ապրում են 87 խրամորթցի ու պատերազմից հետո գյուղում ժամանակավորապես ապաստան գտած 11 տեղահանված ընտանիք։

Եթե թշնամու ահաբեկչական այս գործողությունները հնարավորինս արագ չկանխվեն, մենք օկուպացված նոր բնակավայր ենք ունենալու, հետո էլի մեկը ու էդպես մինչև թուրքի բարձրախոսները մի գեղեցիկ օր էլ Ստեփանակերտում հնչեն…

Ի դեպ, Խրամորթն Ասկերանից ուղիղ գծով ընդամենը 4.5 կմ է հեռու, Ստեփանակերտից՝ մոտ 17-18 կմ, մոտավորապես այնքան, որքան Առինջից Ներքին Շենգավիթ։

 

Ալվինա Աղաբաբայանի ֆեյսբուքյան էջից