Ով հայ է, միացեք․ վաղը 12։00 Կ․ Դեմիրճյանի մարզահամալիրում

Երգահան Աննա Հովները ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով Հայաստանի քաղաքացիներին բոյկոտել ադրբեջանցիների մուտքը մեր երկիր։

«Ով ինձ հետ է` գրեք:
Ով հայ է` տարածեք»,- գրել է Հովները՝ հորդորելով մեր հայրենակիցներին հավաքվել ժամը վաղը 12։00-ին Կ․ Դեմիրճյանի մարզահամալիրի մոտ:
Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի մի շարք հանձնաժողովների նիստեր, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև Ադրբեջանի պատվիրակները։