«Պարզ խոսեք»․ Պուտինը Նարիշկինից ճշտել է նրա դիրքորոշումը

ՌԴ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ուշագրավ դրվագ է տեղի ունեցել։ Նարիշկինը փորձել է կոչ անել Պուտինին Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման մասին որոշում չընդունել ու Արևմուտքին ևս մեկ հնարավորություն տալ: Սակայն Պուտինը պնդել է, որ Նարիշկինը հստակ շարադրի իր դիրքորոշումը։

Պուտինը խնդրել է պաշտոնյային հստակ ու պարզ խոսել հենց իր դիրքորոշման մասին։ Նարիշկինը սկսել է կմկմալ ու ասել, որ աջակցում է Ռուսաստանին ԼԴԺՀ-ն միացնելու առաջարկին: Պուտինն ասել է, որ քննարկվում է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախության ճանաչման, ոչ թե Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու հարցը:

Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է։ Բոլոր անդամները կողմ են արտահայտվել ԼԺՀ ու ԴԺՀ անկախության ճանաչմանը: Վերջում Պուտինն ասել է, որ լսել է գործընկերների կարծիքը, այսօր որոշում կկայացվի: