Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, թե ոչ. Փաշինյանը հարցին չի պատասխանել․ ArmDay.am

ArmDay.am –ը գրում է. «Հասարակական ու քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկների պնդումներն այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերություններում նոր մոտեցումներ են պետք։ Օրվա իշխանությունները թրքասեր են դարձել հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ, փոխելով իրենց ոչ միայն հայեցակարգն, այլև՝ հռետորաբանությունը։

Արդյո՞ք Թուրքիան համարվում է Հայաստանի թշնամին։ Այս օրերին ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր իրականցնում են ֆլեշմոմ՝ թուրքն իմ թշնամին է խորագրով։ Ոչ տարօրինակ կերպով այդ ֆլեշմոբին իշխանական դեմքերը, նրանց սատարողները որևէ կերպ չեն միանում։

ArmDay.am -ը մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրավոր հարցում էր ուղարկել, փորձելով ճշտել, արդյո՞ք Փաշինյանը Թուրքիային համարում է թշնամի, թե՞ ոչ։ Ներկայացնում ենք մեր գրավոր հարցումն ամբողջությամբ, որին Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի մեկնաբանել:

Ավելին Փաշինյանին ուղղված գրավոր ուղիղ հարցերը, որոնց հասցեատերը հենց ինքը Փաշինյանն է, կառավարությունը մակագրել է Արտաքին գործերի նախարարությանը, որտեղից էլ դարձյալ խուսափել են հարցերին ուղիղ պատասխանել։ Կայքը ներկայացնում է գրավոր հարցման պատասխանն ամբողջությամբ։

Ստացվում է Նիկոլ Փաշինյանը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյո՞ք ոճրագործություն իրականացրած պետությանը համարում է, արդյո՞ք Հայաստանի թշնամին, թե ոչ։ Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նման քաղաքականություն որդեգրել, թերևս թողնում ենք ընթերցողների դատին»: