Փաշինյանի և Պուտինի հանդիպման օրակարգը հայտնի է

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:

Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- գրել է Գևորգյանը: