Մենք արդյո՞ք իշխանություն ունենք կամ պաշտոնյաներն արդյո՞ք կամավոր են հեղինակել այդ ապօրինությունը․ Փաստաբան

Իշխանության կողմից «բարեփոխված» սահմանադրական դատարանը ևս գտավ, որ ՀՀ երկրորդ նախագահի ենթադրյալ արարքի քրեաիրավական որակումը հակասահմանադրական է։ Եթե իսկապես իշխանություն, պետություն ունենայինք, ապա սրան պետք է անհապաղ հաջորդեր քրեական գործի մինչդատական վարույթի մասնակից պաշտոնատար անձանց՝ ընդհուպ քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, եթե հատկապես նրանք վարույթի ընթացքում ինքնակամ են գործել։ Բայց մենք արդյո՞ք իշխանություն ունենք կամ այդ պաշտոնյաներն արդյո՞ք կամավոր են հեղինակել այդ ապօրինությունը….

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից։