Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․

«Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է կեղծել հայկական բնակավայրերի պատմությունը եւ յուրացնել ու ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։

Հարկ ենք համարում նշել, որ բանակավայրում երբեք մզկիթ չի եղել։

Աս քաղաքականությամբ ո’չ միայն խեղաթյուրվում է եկեղեցու իսկությունը այլ նաև գյուղի հայկական ինքնությունը։ Նման քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական հետքը։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։