Տավուշից հանձնվել է 8 դիրք, հերթում Գեղարքունիքի 12,Կապանի 5 գյուղերի սահմանազատումն է․ «Փաստինֆո»

Տավուշից հանձնվել է 8 դիրք, հերթում Գեղարքունիքի 12,Կապանի 5 գյուղերի սահմանազատումն է: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը  ավելացնելով, որ Նոյեմբերյանի այն դիրքում, որտեղ ծառայում էր իմ եղբոր տղան, այսօր արդեն ծածանվում է ադրբեջանական դրոշը:

«Մերոնք արդեն հետ են քաշվել, 7-9 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը, եկեղեցու դիմաց՝ աջ և ձախ կողմերում այս պահին էլ ականազերծում են, որպեսզի թուրքերը կարողանան անարգել առաջխաղացում ունենալ։ Սա նշանակում է, որ Կիրանցից, Բաղանիստից, Ոսկեպարից մոտավորապես 800 հետկար անցնում է թուրքին, մենք ձեռք ենք բերում 200 հեկտար, այսինքն, 600 հեկտար մեր պատմական հողերից տալիս ենք թուրքին», – արձանագրել է նա։