Արայիկ Հարությունյանը Վահան Բադասյանին նշանակել է նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Վահան Բադասյանին նշանակել է նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն վերջերս ձերբակալել էր Բադասյանին՝ Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու կոչեր անելու համար:

«Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել։ Արտահերթ ընտրություններ պետք չեն, ինքը պետք է հեռանա և վերանա։ Եթե չհեռանա, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, այո, զենքով։ Ես այսօրվանից սկսելու եմ դա կազմակերպել, հայտարարում եմ դա պատասխանատու ձևով»,- հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել էր  Բադասյանը։