Պատասխանեք ԱԶԳԻՆ

1) Ռ. Աբաջյանի պապիկի խաբեությունը ո՞վ էր կազմակերպել։

2) «Ժպիտների Քաղաք» ֆոնդին,բոլոր մեծահարուստները գումար էին փոխանցել։Ի՞նչ եղան այդ գումարները։

3) Ինչպե՞ս ծախսվեց  «Համահայկական Հիմնադրամ»-ի 170 միլիոն դոլլարը։

4) Օտար անձանց մուտքը գաղտնի բունկեռ պատերազմի ժամանակ ո՞վ էր արտոնել, և ո՞վ է պատժվել դրա համար։

5) Եթե համաձայնագրի 8-րդ կետը՝գերիների վերադարձը, չի կատարվել, ինչո՞ւ եք ճանապարհներից և երկաթգծերից խոսում։

6) Եթե վարչապետը հայտարարում է որ, այո՜, պարտվել ենք և պիտի արտահերթ ընտրություն լինի, որպիսզի իմացվի ժողովրդի իրական կարծիքը, ապա ինչո՞ւ եք հիմա, առանց ընտրության արդյունքների, հայտարարում, որ չկա հանրային պահանջ։ Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել՝ հանրության կարծիքը ձեր նեղ շփումների արդյունքներով չափել։

7) Եթե տասնյակ և հարյուրավոր զինծառայողների և սպաների դավաճանությունն էր պատճառը մեր պարտության, ինչո՞ւ չկան հարուցված քրեական գործեր։

8) Եթե 30 տարի բանակը թալանվել է, ինչո՞ւ չի ետ բերվել գումարները, և եթե վատ զենքն է բերվում որպես պարտության պատճառ, ապա ինչո՞ւ չի կրակել հզորագույն «Իսքանդեռը»։

9) Ինչո՞ւ են զինվորները զոհվել հիմնականում՝ գլխի և կրծքավանդակի շրջանում, բեկորային վնասվածքներից, եթե ամբողջ ազգը՝ և ներսից և սփյուռքից, հազարավոր զրահաբաճկոններ և գլխակալներ է ուղարկել։

10) Ինչո՞ւ եք ազգին ստում, թե Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ իրականում, ոչ մի հայկական զորք չի կարող գնալ Արցախ, իսկ արտասահմանյան լրագրողները պետք է Ադրբեջանից թույլտվություն վերցնեն։

Տաթև Արցախ

Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից