Ձերը խաղաղություն չէ, ստրկություն է, իսկ ես չեմ ուզում ստրուկ լինել․ Ահարոն Վարդանյան

Ուրեմն, Ադրբեջանը հնարավոր ու անհնար, երևացող ու չերևացող քարոզչական ողջ ճակատով շարունակում է իր լայնածավալ հայահայկական քարոզն ու հարձակումները Հայաստանի Հանրապետության դեմ, իսկ մեզանում ինչ-որ խաղաղություն են քարոզում և ճանապարհների ապաշրջափակումից են խոսում։

Ինչպես կասեր դասականը, յա՜, իրո՞ք։

Բա, եթե խաղաղություն, տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակում, էդ դեպքում ինչու՞ է Հիքմաթ Հաջիևը հավաքում Բաքվում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական կորպուսին, տանում Կովսական (Զանգելան), ցույց տալիս մի մզկիթ և ասում, որ հայերը, իբրև թե շուրջ 30 տարի այնտեղ խոզ են պահել և այլն և այլն։

Սա է՞ ձեր պատկերացրած խաղաղությունը, ես խաղաղությունն ուրիշ կերպ եմ պատկերացնում։ Ձերը խաղաղություն չէ, ստրկություն է, իսկ ես չեմ ուզում ստրուկ լինել։

Հ.Գ. Իսկ ինչ վերաբերում է Հիքմաթին, ապա դրան ասեք, որ հայերը 30 տարվա ընթացքում, երբ Ադրբեջանում քանդվում ու պղծվում էին մզկիթներ, Հայատանում՝ վերակառուցում էին՝ Շուշիի Գոհար Աղա մզկիթը։ Երբ Բաքվում արգելվում էին շիայական ծիսակատարությունները, իսկ հավատացյալ շիաներն իրենց հավատքի համար ձերբակալվում էին ու մինչև հիմա էլ բանտերում են, Երևանի սրտում գտնվող Կապույտ մզկիթում, կատարվում էին Իմամ Ալիին և Հոսեյնին նվիրված շիայական ծիսակատարություններ։

Իրանագետ Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։