Հիմա պարզ է, թե դա ոնց է լինում. Ստեփան Դանիելյան

Ցեղասպանության ժամանակ երբ մի գյուղ, կամ մի գավառ էին կոտորում, մյուս գյուղի, կամ գավառի հայերը կարծում էին, որ դա իրենց չի վերաբերվում, հետո հերթն իրենց էր հասնում։

Համ էլ մտածում էին, որ դե դրանք մշեցի են, մյուսները շատախցի են, ֆրանկ են, աղանդավոր են … իրենք ուրիշ են, իրենց ձեռք չեն տա։

Ու երբ դրա մասին կարդում էիր, զարմանում էիր մտածողության վրա։ Այ հիմա պարզ է, թե դա ոնց է լինում։

Ու այն ժամանակ էլ կային քայլական հոգով բաստարդներ ու բաստարդուհիներ, որ ասում էին, բա մենք ինչ անենք, իսկ ապագայում, ինքնաարդարացման համար, հույս էին պահում, որ կասեն. դե մենք անմեղսունակ ենք, չէինք հասկանում, մեզ խաբել են։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։