Հաստատության դերն ատելության խոսքի դեմ պայքարի գործում (տեսանյութ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ բացատրելով հաստատության դերն ատելության խոսքի դեմ պայքարի գործում:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ անհատական գործերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանն ատելության խոսքի դեմ տանում է նաև համակարգային պայքար իրազեկման արշավների ու կրթական ծրագրերի, օրենսդրական փոփոխություններին նպաստելու միջոցով:

Ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման  այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

«Տեսանյութի ուղերձն է, որ բոլորս պետք է ապրենք միասին՝ որպես համերաշխ  ու ժողովրդավար հասարակություն՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունն ու իրավունքները»,- նշում են ՄԻՊ գրասենյակից։