Արևմուտքը ագրեսիվ մեդիա քաղաքականություն է վարում Վիեննայում կայացած բանակցությունների շուրջ․ Իրանի դեսպան

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Մոհսեն Բահարվանդը զգուշացրել է, որ արևմտյան երկրները Վիեննայում ընթացող բանակցություններում ագրեսիվ և անբարյացակամ քաղաքականություն են վարում լրատվամիջոցների նկատմամբ՝ լի նախապաշարմունքներով, սպառնալիքներով, չափազանցություններով և Իրանի հասցեին մեղադրանքներով։ Գրում է IRNA գործակալությունը։

«Իհարկե, դա նրանց այլ երկրների հետ շփվելու մոտեցումն է։ Երբ նրանց հետ չենք բանակցում, օգտագործում են իրենց բոլոր գործիքները և կեղծավորությամբ ցույց են տալիս, որ կողմ են երկխոսությանը և փոխգործակցությանը»,- հայտարարել է նա։

«Լրատվամիջոցների մեծ մասը՝ հիմնական միջազգային լրատվամիջոցները և աշխարհահռչակ պարբերականները ուղեկցում են նրանց այս անարդար խաղում և այնքան հաճախ են կրկնում իրենց կանխակալ խոսքերը, որ նույնիսկ կարող են մոլորեցնել մեր հին քաղաքական գործիչներին և դիվանագետներին, որպեսզի իրենք նույնպես ճնշում գործադրեն սեփական ճակատում»,-նշել է նա։