Մեր պաշտպանությունն սկսվելու է հակառակորդի հենակետերի մոտ․ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը զգուշացրել է, որ Իրանի պաշտպանական գործողությունները մեկնարկելու են հակառակորդի օպերատիվ հենակետերից:

Iran Press լրատվական գործակալության հաղորդմամբ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին «Մեծ մարգարեի 17» համատեղ զորավարժության ցամաքային փուլի շրջանակներում լրագրողներին ասել է. «Մենք  մեր պաշտպանական ռազմավարությունը համատեղում ենք հարձակողական մարտավարության հետ: Այսինքն՝ երբ մենք պաշտպանում ենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու կենսական շահերը, այդ գործողությունները միայն պաշտպանական բնույթ չեն կրում և զուգակցվում են թշնամու օպերատիվ հենակետերի վրա հարձակումներով»:

Գեներալ-մայոր Սալամին հավելել է. «ԻՀՊԿ ցամաքային ուժերում և ծովուժում կա սկզբունք, որ հակառակորդի քայլերը պետք է կանխվեն նախքան դրանք կազմակերպված բնույթ ստանան և նրանց օպերատիվ գործողություններում պետք է խառնաշփոթ առաջանա»: