Փաշինյանը խոստովանեց, որ դավաճան է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն է։

Երեկ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հայտարարեց, թե կրակելու բանավոր կամ գրավոր հրաման տվողը պետական դավաճան է: Եվ դա այդպես է։ Երկրի անվտանգությունը չպաշտպանելը, ռազմավարական դիրքերը, ճանապարհները թշնամուն հանձնելը, զինվորին սեփական դիրքերը լքելու հրահանգ տալը, այո՛, դավաճանություն է, պետական հանցագործություն:

Իսկ ո՞ւմ հրահանգով է թշնամուն տրվել Սյունիքի ռազամավարական դիրքերը, Կովսականն ու Սանասարը, Սև լիճը, Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ավտոճանապարհները: Ո՞վ է մեր հայրենիքի տարածքները համարում ադրբեջանական, ամեն օր հայտարարում այդ մասին։ Այս ամենի հեղինակը, հրաման տվողը Նիկոլ Վովայի Փաշինյանն է, ու դրա մասին նա  խոստովանել է:

Հետևաբար,  Ազգային ժողովի ամբիոնից դավաճանության մասին Փաշինյանի հնչեցրածը ինքնախոստովանություն էր: Ու հիմա մնում է, որ դավաճանը հոժարակամ հեռանա վարչապետի պաշտոնից, և կամովին հանձնվի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: Եթե նա չի գնա այդ քայլերին, ապա ՀՀ իրավապահ մարմիններն ունեն իրավունք նրան կալանավորելու:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։