Մուրաշկոն խոսել է կորոնավիրուսով հիվանդների համար նոր դեղամիջոցի մշակման մասին

Հայրենական դեղամիջոցի մշակումը, որը թույլ է տալիս սկզբնական փուլում ընդհատել կորոնավիրուսային վարակի զարգացումը, վերջնական փուլում է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«Առայժմ, ցավոք սրտի, քովիդի դեմ դեղամիջոց ոչ ոք չունի, թեև մենք ավարտում ենք նաև դեղամիջոցի մշակումը, որն ընդհատում է հիվանդության ընթացքը վարակի սկզբնական փուլում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ թեստերի ավարտից հետո կասի, թե որ դեղամիջոցի մասին է խոսքը: