Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Ենգիբարյանին Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վիկտոր ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,– ասված է հրամանագրում։