Հիշում եք, չէ՞, թե ինչպես էին իրենց մեջտեղից ճղում և շարունակում են ճղել իշխանության «կոսմոպոլիտ» խաղաղասեր և «թրքահանդուրժող» ներկայացուցիչները

Հիշում եք, չէ՞, թե ինչպես էին իրենց մեջտեղից ճղում և շարունակում են ճղել իշխանության «կոսմոպոլիտ» խաղաղասեր և «թրքահանդուրժող» ներկայացուցիչները, որոնք փրփուրը բերաններում փորձում էին հերքել իրականում անհերքելի փաստ, որ Թուրքիան շարժվում է դեպի թյուրքալեզու պետությունների ռազմական և քաղաքական միավորմանը (այսպես կոչված Մեծ Թուրանի նախագիծ)։

Դե ինչ, այդ իրողությունը հերքողների աչքը լույս։

Բացի թյուրքալեզու պետությունների ընդհանուր բանակի կազմավորմանը, որը կոչվում է «Թուրանի բանակ» , այսօր Թուրքիայում տեղի է ունենում նախագահների մակարդակով Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի (Հունգարիան և Թուրքմենիստանը, որպես դիտորդ) հանդիպում, որտեղ կհայտարարվի, որ այս պետությունները ստեղծում են մի ընդհանուր քաղաքական միավոր, որը կոչվելու է «Թուրքալեզու Պետությունների Կազմակերպություն», բնականաբար այս փուլում Անկարայի ղեկավարության ներքո։

Իսկ հիմա բացեք քարտեզը և ուշադիր նայեք, թե որ պետությունն է խոչընդոտում «Թուրքալեզու Պետությունների Կազմակերպության» անդամ երկներին ունենալ ցամաքային կապ։

Կրկին աչքալուսանք եմ տալիս բոլոր նրանց, ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ բարբաջում էին, որ թուրքերը ոչ մի «Մեծ Թուրանի» նախագիծ չեն իրականացնում։

Ապագայում Սյունիքով թուրքերին միավորող «Չմիջանք ճանապարհը» վկա։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։