Ալիևը «բացահայտում» է արել Սերժ Սարգսյանի մասին՝ հայտարարելով, թե վերջինիս անունն իրականում Սերժ չէ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է հանգիստ չտալ թշնամական երկրի ղեկավար Իլհամ Ալիևին։ Այս անգամ Ալիևը Սարգսյանի մասին խոսել է Մեխակավան կատարած այցի ժամանակ։

Այստեղ Ալիևը «բացահայտում» է արել ՀՀ երրորդ նախագահի վերաբերյալ՝ հայտարարելով, թե վերջինիս անունն իրականում ոչ թե Սերժ է, այլ Սերժիկ, ինչի մասին վկայություններ կան իրենց արխիվներում։

Ալիևը նաև հայտարարել է, որ Սարգսյանը Ստեփանակերտից հեռացել է այն ժամանակ, երբ հասկացել է, որ ադրբեջանական բանակը մոտենում է։