Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 587 նոր դեպք, մահացել է 14 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 587 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246997 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1594150 վերջին մեկ օրում` 5670 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10040 բուժառու. մեկ օրում ավելացել է 42-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 230820 անձ` վերջին մեկ օրում 529 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 4968 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժաոռւն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1169 է: