Ներազգային համոզմունքներ, ինչպես ունենալ հայի ավելի լավ տեսակ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հոգեբան, քոուչ Աննա Գալստյանը։

Հոգեբանի հետ զրուցեցինք հայ ազգի տեսակի, նրա նկարագրի, մեր ներազգային համոզմունքների մասին։ Որո՞նք են մեր ազգային առանձնահատկությունները, ինչո՞ւ ենք մենք առաջնորդվում վախերով, թերարժեքության համախտանիշով, ինչո՞ւ ենք մենք բացասական կողմով ներկայանում աշխարհին և ինչո՞վ է պայմանավորված ինքնաոչնչացման մոլուցքը։

Աննա Գալստյանը անդրադառնալով այս հարցերին՝ փորձեց տալ լուծումները, թե ինչպես փոխել մեր իրականությունը և ունենալ հայի ավելի լավ տարբերակ, ինչ քայլեր կարելի է ձեռնարկել այս իրավիճակից դուրս գալու համար։

Անդրադարձանք նաև այսօրվա իշխանությունների կողմից թուրքերի հանդեպ խաղաղասիրական քաղաքականությանը, և թե ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում