Պատերազմում անմահացած քեռուս գործը կիսատ չեմ թողնի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարն այցելել է Ատեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոց, որտեղ կրթություն է ստանում Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Արամ Մկրտչյանի քրոջ որդին՝ Գեորգի Ղահրամանյանը։

LIVEnews.am-ի թղթակցի հետ զրույցում Գեորգի Ղահրամանյանի հայրը՝ Արսեն Ղահրամանյանը նշեց, որ ինքը ծնվել է Ստեփանակերտում, սակայն երկար տարիներ ի վեր ապրում և աշխատում է Մոսկվայում, մասնագիտությամբ օդաչու է։

Երբ տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա չարաբաստիկ պատերազմը՝ խլելով բազմաթիվ հայորդիների կյանքեր, նրանց թվում էր նաև Արսեն Ղահրամանյանի կնոջ եղբայրը՝ Արամ Մկրտչյանը, որը սովորել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում՝ նույն դպրոցում, որտեղ այժմ կրթություն է ստանում Արսեն Ղահրամանյանի որդին։ Հարցին, թե ինչպե՞ս որոշեցին Մոսկվայից գալ Արցախ և միակ որդու կրթությունն Արցախում կազմակերպել, Արսեն Ղահրամանյանն ընդգծեց, որ այսօր Արցախն առավել քան պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, դրա համար նա այս քայլով փորձում է օրինակ ծառայել մեր հայրենակիցներին և որ ամենակարևորն է՝ իր որդին պետք է շարունակի կնոջ եղբոր՝ Արամ Մկրտչյանի կիսատ թողած գործը։

Մանրամասները՝ տեսանյութում