Քաղաքական գործիչներն միմյանց համար «հարս ու փեսա» չեն, այլ` գործընկերներ և մրցակիցներ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ միջազգային ասպարեզում քաղաքական գործիչներն միմյանց համար «հարս ու փեսա չեն», այլ գործընկերներ և մրցակիցներ, ուստի ինքը սովոր է իր դեմ հարձակումներին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այն մարդկանց, որոնց հետ աշխատում ենք, վիճում միջազգային ասպարեզում, մենք հարս ու փեսան չենք, իրար հավիտենական սիրո և բարեկամության երդում չենք տալիս: Մենք գործընկերներ ենք և ինչ-որ առումով մրցակցում ենք միմյանց հետ»,- ասել է ՌԴ նախագահը NBC-ին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով իր հասցեին ամերիկացի ղեկավար Ջո Բայդենի սկանդալային հայտարարությունները՝  Պուտինը նշել է, որ «նա լսել է տասնյակ նման մեղադրանքներ»:

«Իմ աշխատանքի ընթացքում ես սովորել եմ տարբեր ուղղություններից հարձակումների` շատ սուր առիթներով, տարբեր որակի և խստության գրոհների: Սա ինձ չի զարմացնում», – շեշտել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ Բայդենն ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ինքը Պուտինին մարդասպան է համարում, պատասխանել էր՝ այո: Պուտինի արձագանքը չէր ուշացել. «Ես պարզապես առողջություն եմ մաղթում Բայդենին»,- ասել էր ՌԴ առաջնորդը: